
Գնաճ գյուղմթերքի շուկայում

Tsayg.am-ը գրում է. 2015 թվականի Շիրակի մարզում արձանագրված եղանակային բարենպաստ պայմանները նպաստեցին, որ գյուղացին առատ բերք ստանա: Ամռան ամիսներին տնտեսագետները կանխատեսում էին գնանկում գյուղմթերքի շուկայում: Սակայն տեղի ունեցավ հակառակը, նկատվեց զգալի գնաճ: Այս մասին վկայում են ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Նախորդ տարվա համեմատությամբ հատկապես թանկացել է կարտոֆիլը: