Վթար՝ Վարդենիս-Երևան ավտոճանապարհին

Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.24-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղում տեղի ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Երևան հատվածի 7-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 63 OL 205 պ/հ բեռնատար (վարորդ Կ. Գ.) և «ՎԱԶ 2106» մակնիշի 34 SV 292 պ/հ (վարորդ Գ. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Մ.-ը տեղափոխվել է հիվանդանոց:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Գ.-ը և ուղևոր Ա. Ա.-ը տեղում ստանալով բուժօգնություն` հրաժարվել են հոսպիտալացումից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031