Վերջապես Կիրո Մանոյանն ամուսնանում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը վերջապես ամուսնանում է: Մեր տեղեկություններով, հարսանիքը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Նրա ընտրյալը սփյուռքահայ է՝ նույնպես ՀՅԴ անդամ: Ի դեպ, Մանոյանը կտրականապես հրաժարվեց այս թեմայով որեւէ տեղեկություն տալ: Մեզ հաջողվեց միայն պարզել, որ հարսանիքին հրավիրվել են հիմնականում ՀՅԴ անդամներ: Ի դեպ, մենք ինտերնետում փնտրեցինք պարոն Մանոյանի կենսագրությունը, սակայն պարզվեց՝ դաշնակցականներն իրենց կենսագրական տվյալները եւ հատկապես ծննդյան տարեթիվն էլ են գաղտնի պահում․ այն չկար անգամ նրա giromanoyan.net կայքէջում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս