Աղիքային հիվանդությունները հանրապետությունում կտրուկ աճել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին երկու ամիսներին Երեւանի եւ մարզերի հիվանդանոցներից պարբերաբար ահազանգեր են ստացվում այն մասին, որ աղիքային հիվանդություններով դիմողների թիվը սովորականից շատ ավել է: Աղիքային հիվանդությունների դեպքի կտրուկ աճի հանգամանքը հաստատվում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ: Այսպես, այս տարվա օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել է սուր աղիքային հիվանդությունների 1741 դեպք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 1179: Այսինքն՝ աղիքային հիվանդություններն աճել են 47,6 տոկոսով: Հարկ է նշել, որ աղիքային հիվանդությունների թվում բակտերիալ դիզենտերիայի արձանագրված դեպքերը կազմել են 171: Անցած տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 63: Սուր աղիքային վարակները՝ չհաստատված, չճշգրտված հարուցիչներով, կազմել են 1065, մինչդեռ անցած 2014 թվականի այս ժամանակահատվածում դրանց թիվը եղել է ընդամենը 651 դեպք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս