Նոր քրեական գործ` Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերով

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերով նոր քրեական գործ է հարուցվել: Հարուցված քրեական գործն առնչվում է Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրյալներից մեկի՝ Գնել Թևոսյանի հորը՝ Ռազմիկ Մարկոսյանին: Վերջինս զբաղեցնում էր ռազմական ինստիտուտի հրամանատարի տեղակալի պաշտոնը:

ՀՀ քննչական կոմիտեից հաստատել են տեղեկությունն այն մասին, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու մասին. քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը: Թե ինչ փաստով է հարուցվել քրեական գործը, կներկայացնենք առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս