
«Հայփոստ» ՓԲԸ Գյումրու փոստային մասնաճյուղը լուծարվում է

Tsayg.am-ը գրում է. «Հայփոստ» ՓԲԸ Գյումրու փոստային մասնաճյուղը լուծարվում է: Այս մասին մասնաճյուղի աշխատակիցները տեղեկացել են ընդամենը օրեր առաջ, այն դեպքում, երբ գործատուն պարտավոր է պայմանագիրը լուծել` աշխատակցին զգուշացնելով երկու ամիս առաջ: Ըստ նախնական տվյալների, Գյումրու մասնաճյուղը կմիանա Լոռու մասնաճյուղին` դառնալով մեկ միասնական Հյուսիսային մասնաճյուղ: