Ավտոմեքենան կողաշրջվել է և ընկել Աղստև գետը

Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Լուսաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին` Լուսաձոր Գյուղի մոտ, բախվել են «Օպել» մակնիշի 01 QS 055 (վարորդ` Մ. Ա.) և «ՎԱԶ 2106» մակնիշի 34 ZS 246 պետհամարանիշներով (վարորդ` Ա. Ե.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է և ընկել Աղստև գետը:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930