Ջեյմս Ուորլիքի Twitter-յան արձագանքները՝ կապված Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված լարված իրավիճակի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ կապված երեկ երեկոյան հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության մեծացման հետ:

Վերջինս գրել է, որ համանախագահները կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջ տան բռնություններին: Վերջինս կոչ է արել վերջ տալ հարձակումներին ու պատասխան գործողություններին:
Գրառման վերջում Ուորլիքն ավելացրել է #Nkpeace հեշթեգը:

Մեկ այլ գրառման մեջ, որը մի քանի ժամ առաջ է կատարել, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հայտնել է, որ լուրջ խոսակցություն է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ այն մասին, թե ինչ միջոցներ ձեռնարկվեն վերջ տալու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերին:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողությունների հետևանքով սպանվել են սահմանամերձ Պառավաքար և Բերդավան գյուղերի բնակիչներ:
Բերդավանում զոհվել է երկու քաղաքացի, ևս երկուսը վիրավորվել են, Պառավաքարում զոհվել է 70-ամյա Պայծառ Աղաջանյանը:

Տեսանյութեր

Լրահոս