Ըստ Բագրատ Ասատրյանի՝ ՌԴ-ն պատրաստ չէ հրաժարվել դոլարով առևտրից. Tert.am
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Tert.am-ի հետ զրույցում թերահավատորեն է վերաբերվում էներգակիրների դիմաց ռուսական ռուբլով վճարելու հայկական կողմի առաջարկին, այն առումով, որ այն կընդունվի: ԿԲ նախագահը Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը ևս տնտեսապես ոչ հիմնավոր է համարում, ավելի շատ քաղաքական: Բագրատ Ասատրյանը նաև անդրադարձ է կատարում ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության վերջին ամիսներին ցուցանիշներին, որոնք նրան ևս մեկ անգամ համոզել են, որ անդամակցությունից առաջ տրված գնահատականը, որ «կարճ վերնաշապիկով Սիբիր ենք գնում», ճիշտ էր:
-Պարո՛ն Ասատրյան, Հովիկ Աբրահամյանի առաջարկը ԵԱՏՄ գործընկերներին, որ քննարկենք ռազմավարական ապրանքների դիմաց ռուբլով վճարելու հարցը, ինչպե՞ս եք գնահատում, որովհետև կիսվում են կարծիքները, մի մասը շատ կարևոր է համարում, մյուսներն ասում են, որ ընդամենը կշահենք փոխարժեքների տարբերության վրա:
-Դա ընդամենը ցանկություն է, որը ոչ մի բանով ամրագրված չէ, որովհետև Ռուսաստանն այսօր պատրաստ չէ դոլարից հրաժարվել ստրատեգիական նշանակության ապրանքները` էներգակիրները վաճառելու դիմաց: Բնավ, պատրաստ չէ: Եվ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը ինչո՞վ է պայմանավորված, չեմ կարող ասել:
-Բայց չէ՞, որ ռուսական կողմը հայտարարեց, որ կքննարկեն:
-Դե կքննարկեն,. Ցանկացած հարց կարելի է քննարկել և քննարկել 3 տարի, 13 տարի: Ռուսաստանն ինքն էլ նման հայտարարություններ անում, բայց Ռուսաստանը պատրաստ չէ դրան…
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում