![](/banners/BeFunky-design.jpg)
ԱԻՆ-ը ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/hrshej.jpg)
Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի «Փարոսի» անտառում այրվել են 3 հա ծառեր և բուսածածկույթ, Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի թիվ 168 հողակտորի մոտակայքում` 3000 քմ, Սեբաստիա փողոցի թիվ 32/2 շենքի մոտակայքում` 4000 քմ, Ջրվեժի ամառանոցների մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք:
Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում` 3000 քմ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 5-րդ փողոցում` 100 քմ, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 1 շենքի մոտակայքում` 600 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: