Բաժիններ՝

Ռեժիսոր Օլիվեր Սթոունը ֆիլմ կնկարահանի Վլադիմիր Պուտինի մասին

Նախագահներ Ջոն Քենեդու, Ռիչարդ Նիքսոնի, Ուգո Չավեսի մասին ֆիլմերի հեղինակ Օլիվեր Սթոունը երազում է ֆիլմ նկարահանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:

Ամերիկացի ռեժիսորը, ում «Նիքսոն», «Բնածին մարդասպանները», «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինտի» ֆիլմերը համաշխարհային ճանաչում բերեցին, ներկայում աշխատում է ֆիլմի վրա, որը նվիրված է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, հայտնում է Elle.ru-ն:

«Ես զրուցել եմ Յանուկովիչի հետ ու հիմա պատրաստվում եմ հարցազրույց վերցնել Պուտինից: Յանուկովիչը հետաքրքիր մարդ է: Նա պատմեց ինձ իր պատմությունը, ու ես նրան վստահում եմ»,- հայտնել է ռեժիսորը լրագրողներին:

Նա իր հաջորդ նախագիծը մտադիր է նվիրել Պուտինին:

«Ինչ վերաբերում է Պուտինին, դա արդեն այլ վավերագրական ֆիլմ է»,- ասել է նա:

Ֆիլմ նկարելու միտքը, որի գլխավոր հերոսը լինելու է ՌԴ նախագահը, նրա մոտ մի քանի տարի առաջ է ծագել: Անցած տարվա նոյեմբերին նա Մոսկվա կատարած այցի ժամանակ հանդիպեց Պուտինի հետ:

Դատելով ամեն ինչից՝ նա արդեն այդ ժամանակ է Պուտինին պատմել իր ստեղծագործական պլանների մասին, քանի որ ավելի ուշ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե «մենք տեղյակ ենք Սթոունի ցանկության մասին»:

Հայտնի չէ, թե նախագիծը երբ կյանքի կկոչվի: Ամեն ինչ կախված է ռեժիսորի ու նախագահի պլաններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս