
Մեղադրվել Իլյումժինովի կողմից կոռուպցիայի մեջ՝ դա նույնն է, ինչ մեղադրվել Պուտինի կողմից ռազմական ագրեսիայի մեջ. Գարրի Կասպարով

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը մեկնաբանել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) մեղադրանքները կազմակերպության նախագահական ընտրությունների ժամանակ կաշառք տալու վերաբերյալ:
«Ռուսաստանում ես սովոր եմ մարիոնետային դատարանների կեղծ մեղադրանքներին: Եվ այս որոշումն ունի նույնպիսի արժեք և ճշմարտացիություն: Իլյումժինովի կողմից մեղադրվել կոռուպցիայի մեջ՝ դա նույնն է, ինչ մեղադրվել Պուտինի կողմից ռազմական ագրեսիայի մեջ:
Իմ առաքելությունը շախմատը միշտ զարգացնելը և նրա ապագան կառուցելն է եղել: Առաջ ես հուսով էի, որ դրանով պետք է զբաղվեմ FIDE-ի հետ:
Հիմա, առավել քան երբևէ, ակնհայտ է, որ այս աշխատանքը պետք է շարունակվի` չնայած FIDE-ի ջանքերին, որը շարունակում է սպորտից քաշել բոլոր ռեսուրսները և քշել նրանց, ովքեր սիրում են շախմատը»,- ասվում է Կասպարովի հայտարարության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը