
Ո՞րն է տարեցների համար ապրելու լավագույն երկիրը

Տարեց մարդկանց համար ամենաբարենպաստ երկիր բրիտանացի գիտնականներն անվանել են Շվեյցարիան, հայտնում է korrespondent.net-ը: Հենց այդ եվրոպական երկրում են թոշակառուների համար ստեղծված առավելագույն ուշադրություն ու հոգատարություն, հայտնում են գիտնականներն իրենց զեկույցում:
Շվեյցարիային հաջորդում են Նորվեգիան ու Շվեդիան: Առաջին տասնյակում են հայտնվել նաև ԱՄՆ-ը, Ճապոնիան ու Շվեդիան:
Զեկույցի համաձայն՝ այդ երկիրներում տարեցները կենսաթոշակի անցնելուց հետո ապրում են մոտ 26 տարի, իսկ աղյուսակի ստորին հատվածներում գտնվող երկրներում՝ այդ ցուցանիշը չի գերազանցում 16 տարին:
Գիտնականներն օգտվել են ՄԱԿ-ի ներկայացրած տվյալներից: