Գյուղնախարարը՝ գյուղմթերքները ռուբլով շրջանառելու և Վերին Լարսի աշխատանքների մասին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չի կարծում, որ առաջիկա երկու, երեք, հինգ տարիների ընթացքում մենք կանցնենք ռուբլու, կամ Եվրասիական միության գոտում ռուբլին կսկսի աշխատել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով լրագրողներից մեկի այն հարցին, թե որքանո՞ վ օգտակար կլինի գյուղատնտեսության ոլորտում առաջին անհրաժեշտության ապրանքների ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ ռուբլով իրականացնելը, նախարարը նշեց, որ առաջարկը եղել է ռազմավարական նշանակության ապրանքների համար, օրինակ՝ գազի:
Հարցին՝ Վերին Լարսում ի՞նչ է կատարվում, ի՞նչ խնդիրներ կան արտահանման հետ կապված, գյուղնախարարը պատասխանեց, որ Վերին Լարսն արդեն աշխատում է անխափան. «Եթե մեկ ամիս առաջ Լարսը կարճ ռեժիմով էր աշխատում և աշխատում էր մինչև երեկոյան ժամը 9-ը, հանրապետության վարչապետի միջամտությամբ հիմա Լարսն աշխատում է առավոտյան 5:30 րոպեից մինչև գիշերվա ժամը 12-ը, դա չի նշանակում, որ գիշերվա ժամերին իրենք չեն աշխատում, գիշերվա ժամերին կատարվում է այդ կուտակված մեքենաների փաստաթղթերի ձևակերպումը, և առավոտյան արդեն սկսում են մեքենաները բաց թողնել: Նախորդ տարիների համեմատությամբ Լարսն ավելի լավ է աշխատում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: