Բաժիններ՝

«Դուք հորինում եք, բերքն ամբողջապես մթերվել է». Գյուղնախարարը՝ կարկտահարված բերքի մթերման մասին

«Այն, ինչ Դուք նշում եք, ես լուրջ չեմ համարում»,- այսպես արձագանքեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե՝ «Արտֆուդը» և շատ այլ ընկերություններ այս տարի հրաժարվել են կարկուտից տուժած բերքը մթերել գյուղացիներից, իսկ Դուք նշում եք, որ օգնում եք գյուղացուն:

Նախարարը նշեց, որ «Արտֆուդ» ընկերության հետ կապված նման դեպք չի եղել, և լրագրողին հորդորեց փաստերով խոսել, իսկ լրագրողն արձագանքեց, որ խոսքը Արտաշատի և այլ գյուղերի մասին է, ինչին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Նման բան չկա, Դուք հորինում եք, բերքն ամբողջապես մթերվել է: Այս տարի հատկապես պտղի արտահանման ծավալներն այնքան մեծ են, որ կարկտահարված բերքը նույնպես արտահանվեց: Մթերման առումով մենք ոչ մի խնդիր չունենք»:

Անդրադառնալով կաթի մթերման հետ կապված խնդիրներին՝ նախարարը համաձայնեց, որ այդտեղ իսկապես եղել է խնդիր. ««Աշտարակ կաթը» վերջին երկու ամիսներին որոշակի պարտքեր է կուտակել: Մենք հիմա «Աշտարակ կաթի» հետ ամենօրյա աշխատանք ենք տանում: Մենք այդ խնդիրներին տեղյակ ենք ու աշխատւմ ենք իրենց օգնել, որ այդ խնդիրները վերանան»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս