Բաժիններ՝

Սիցիլիական թխվածք՝ խնձորով

Աշունն արդեն մտնում է իր իրավունքների մեջ, իսկ «թեյախմությունը» դառնում է աշնան անբաժանելի մասը: Եթե ցանկանում եք զարմացնել ձեր հարազատներին, օգտվեք marketium.ru կայքի առաջարկած բաղադրատոմսից: Թխվածքը շատ հեշտ է և համեղ:

Բաղադրություն

  • 75 գ ալյուր
  • 1 թ/գ սոդա
  • 50 մլ կաթ
  • 60 գ կարագ
  • 5 կգ կանաչ խնձոր
  • 1 ձու
  • 25 մաքրած ընկույզ
  • 25 գ մաքրած ընկույզ(кедровый)
  • 60 գ չորացրած թուզ
  • 1 կիտրոնի հյութն ու կեղևը
  • 1 հում ձվի դեղնուց
  • 1 թ/գ վանիլի փոշի
  • 125 գ շաքարավազ

Զարդարելու համար

  • 25 գր մաքրած ընկույզ (кедровый)
  • 5 թ/գ դարչին
  • 25 գր շաքար

Խնձորը մաքրել կեղևից և կտրատել փոքր կտորների: Վրան անմիջապես կիտրոնի հյութ լցրեք, որպեսզի չմգանա: Ավելացրեք կիտրոնի քերած կեղևը: Չորացրած թուզը մանր կտրատեք և խառնեք խնձորին: Շաքարավազը, ձուն և հում դեղնուցը հարեք, մինչև ամբողջը լավ հարվի և միասեռ լավ զանգված դառնա: Ապա ավելացրեք փափուկ կարագը, կաթը և կրկին խառնեք: Ալյուրը, վանիլն ու սոդան խառնեք, ավելացրեք ձվի խառնուրդին և խմոր հունցեք: Խմորին ավելացրեք խնձորը, թուզն ու ընկույզը: Խմորը լցրեք նախապես կարագ քսած և ընկույզ, շաքար ու դարչին լցրած 22սմ տրամագծով տարայի մեջ: Թխեք նախապես տաքացրած ջեռոցում 180°-ում՝ 45-50 րոպե:

Կարդացեք նաև

????????????????????????????????????

Բարի վայելում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս