
Sinquefield Cup, 6-րդ տուր. Արոնյանը և Կարլսենը ոչ ոքի խաղացին, Գրիշչուկը հաղթեց Կարուանային

Այսօր Սենտ Լուիսում ավարտվել է շախմատային Sinquefield Cup-ի 6-րդ տուրը: Տուրի կենտրոնական պարտիայում հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը և նորվեգացի Մագնուս Կարլսենը խաղաղ դաշն կնքեցին: Ռուս գրոյսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային:
Sinquefield Cup
Սենտ Լուիս, ԱՄՆ
6-րդ տուր.
Լևոն Արոնյան (Հայաստան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 0.5:0.5
Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 1:0
Անիշ Գիրի (Հոլանդիա) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 0.5:0.5
Ուեսլի Սո (ԱՄՆ) – Խիկարու Նակամուրա (ԱՄՆ) 0:1
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) 1:0
Մրցաշարային աղյուսակ.
Կարլսեն, Արոնյան – 4
Վաշիե-Լագրավ, Նակամուրա, Գիրի – 3.5
Տոպալով, Գրիշչուկ – 3
Կարուանա, Անանդ – 2
Սո – 1.5
Պատրաստեց Անի Գաբուզյանը