Բաժիններ՝

Ռուսաստանը թույլ չի տա, որ Հայաստանում մարդիկ քաղցից սարսափելի վատ զգան. Վարդան Բոստանջյան

Ինչպես հայտնի է, «Ռոսսելխոզնադզորը»` Ռուսաստանի Անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկման դաշնային ծառայությունը, նամակներ է պատրաստում, որոնք հղելու է Բելառուսին, Ղազախստանին ու Հայաստանին` նորվեգական ձկնեղենի ներմուծման սահմանափակման պահանջով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց՝ եթե այդպես շարունակվի, և այլ ապրանքատեսակների վրա էլ այդ սահմանափակումը տարածվի, դա ի՞նչ հետևանք կունենա, և արդյո՞ք մեզ մոտ պարենային ապրանքատեսակների խնդիր չի առաջանա: Ի պատասխան՝ տնտեսագետն ասաց, թե ինքն ուզում է մտածել, որ, ամենայն հավանականությամբ, չի առաջանա նման խնդիր:

«ԱՄՆ-ն՝ ի դեմս որոշակի ուժերի, Ռուսաստանի դեմ պատրաստում է պատժամիջոցներ, եվրոպական զարգացած բազմաթիվ երկրների տնտեսվարող սուբյեկտները չափազանց դժգոհ են այս ինտիտուտից, այսինքն՝ պայմանավորված այդ պատժամիջոցներով, նրանք էլ պետք է դադարեցնեն իրենց հարաբերությունները, որոնք այսօր գոյություն ունեն ՌԴ-ի հետ: Հիմա ազդեցության կտրվածքով Հայաստանը գտնվում է ռուսական ազդեցության ներքո, բնականաբար Ռուսաստանը երբեք չի թույլ տա, որ ՀՀ-ում մարդիկ քաղցից սարսափելի վատ զգան, բայց դա նշան է նրա, որ եթե նրանք պատժամիջոցներ են կիրառում, մենք էլ նրանց հետ այս կտրվածքով հարաբերություններ չենք ունենում, բայց եթե հանկարծ դա մեզ համար վտանգ ներկայացնի, Ռուսաստանն ունի այդ հնարավորությունները, որ ՀՀ-ի նման փոքր երկրին պահի այնպիսի վիճակում, որ Նորվեգիայից պարեն չստացավ, չզոհվի»,- նշեց Վ. Բոստանջյանը:

Այն դիտարկմանն էլ, թե միայն քաղցից տուժելու հարցը չէ, այստեղ ներկրողներն են տուժում, որոնք առանց այն էլ այս պայմաններում շատ դժվար են աշխատում, տնտեսագետը համաձայնեց՝ ասելով. «Ինչ-որ առումով դուք ճիշտ եք ասում, բայց երբ գալիս են արդեն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շահեր և պետության շահեր, պարզ չէ՞, որ բոլորիս համար ընկալելի ձևով պետության շահերը պետք է ավելի գերակայեն»:

Հարցին՝ եթե մենք համաձայնենք, դա արդյոք մեզ հնարավորություն տալի՞ս է հետագայում նման առաջարկություն անելու ԵՏՄ-ին՝ Ադրբեջանից առևտուր չանելու հարցում, տնտեսագետն այսպես պատասխանեց. «Իհարկե, ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ ենք մենք թերահավատորեն և հեգնանքով նայում այդ երևույթին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս