Բաժիններ՝

Համացանցում սեռական բնույթի նյութերի ընթերցումը կարող է խնդիրներ առաջացնել

Այսօր սեռական առողջությանը վերաբերվող թեմաները բավականին պահանջված են և շատ դեպքերում ամենակարդացվածը։ Նախ այն պատճառով, որ այդ թեմաների մասին ավելի շատ ինֆորմացիա կարող ենք պեղել համացանցում, քան գրականության մեջ կամ բանավոր շփման ժամանակ: Բայց թե ինչ բովանդակություն է այնտեղ  տիրում,  արդեն այլ հարց է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ համացանցում հայտնված սեռական առողջությանը և սեռական կյանքին վերաբերող ամեն երկրորդ նյութ ունի սիրողական բնույթ:

«Շատ դեպքերում, երբ մենք կարդում ենք այդ նյութերը, հասկանում ենք, որ վերնագիրը բացարձակ չի համապատասխանում նյութի բովանդակությանը, բովանդակությունն էլ դատարկաբանություն է: Մենք  մոռանում ենք, որ այդ համացանցից օգտվում են երեխաները, պատանիները, և քանի որ դպրոցներում երեխաները չեն անցնում համապատասխան սեռական դաստիարակություն, համացանցում շատ են կարդում նման նյութեր, որը կարող է շատ լուրջ խնդիրներ ստեծել»,- ասաց սեքսոպաթոլոգը՝ նշելով, որ իրենց հետազոտությունները պարզել են, որ քիչ չեն դեպքերը, երբ սեռական խանգարման պատճառը դարձել է ապատեղեկատվությունը:

Նա  կոչ արեց այն կայքերին, որոնք նման նյութեր են հրապարկում, զգոն լինել, հարցազրույցներ անել մասնագետների հետ, կամ նյութը պատրաստելուց հետո գոնե քննարկել մասնագետների հետ, հետո հրապարակել:

Հարցին՝ կոնկրետ ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել ապատեղեկատվություն պարունակող նյութերը, սեքսոպաթոլոգը պատասխանեց, որ, օրինակ, քիչ չեն այն նյութերը, ոըտեղ ներակայացված է սեռական ակտի տևողությունը, որտեղ նշված է, որ  որ սեռական ակտի տևողույթունը պետք է լինի՝ այսքան ժամանակ, և երբ մարդու մոտ ինչ-որ մի բան այն չի լինում այդ հարցում, նա գտնում է, որ իր մոտ խնդիր կա:

«Աղջիկները, շատ հաճախ կարդալով առաջին ամուսնական գիշերվա գաղտնիքների մասին, որ առաջին հարաբերությունը լինում է շատ ցավոտ, տպավորվում են այդ տեղեկատվությամբ և առաջին ամուսնական գիշերը լինում է իրոք մղձավանջային»,- նկատեց սեքսոպաթոլոգը:

Հարցին՝ արդյոք մեր երիտասարդները այս մի քանի տարիների ընթացքում սեռապես ավելի դաստիարակվա՞ծ են դարձել, թե՞ հիմա էլ ապատեղեկատվությունն է խանգարում, սեքսոպաթոլոգը պատասխանեց,  որ եթե համեմատենք նախորդ տարիների հետ, առաջընթաց կա. «Վերջիվերջո այսօր ամեն ինչ բաց է, և երիտասարդը, գոնե զգալով, որ ունի խնդիր, կա՛մ համացանցի, կա՛մ հեռախոսազանգի, կա՛մ այցելության միջոցով դիմում է մասնագետին: Մյուս կողմից վատ է, որ այսօր սարսափելի շատ է ապատեղեկատվությունը, որովհետև այսօր կայքերից շատերը պարտադիր նպատակ են հետապնդում ունենալ նմանատիպ խորագրեր, երիտասարդներն էլ ուշի ուշով այդ ամեն ինչը կարդում են, սերտում են՝ թացը չորից չտարբերակելով»:

Սեքսոպաթոլոգի խոսքով՝ եթե բացում եք կայքը ու տեսնում եք, որ նյութը պատրաստված է ոչ մասնագետի կողմից, ուղղակի փակեք, մի կարդացեք, օգտվեք մասնագիտական գրականությունից, մասնագետների հետ զրուցեք. «Ինտիմ ոլորտը շատ զգայուն է և պահանջում է շատ զգոն և աչալուրջ մոտեցում, որովհետև հետևանքները կարող են բավականին տխուր լինել»:

Հարցին էլ՝ կարո՞ղ է այդ ապատեղեկատվոթյուը ազդել անգամ դեռահասների սեռական կողմնորոշման վրա, Վ. Շահրամանյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդքան արտահայտված լինի ապատեղեկատվությունը, որ ազդի սեռական կողմնորոշման վրա, բայց, օրինակ, տեսանյութերում հաճախ  կարող է անգամ կենդանիների հետ հարաբերություններն ազատ ցուցադրվել, սադոմազոխիստական մոտեցումները ցուցադրվեն, և քանի որ պատանու հոգեբանություը շատ խոցելի է և դեռ կայուն չէ, կարող է ազդել նրա հոգեսեռական զարգացման վրա՝ հանգեցնլով բավականին լուրջ խնդիրների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս