
Իմ կինը երբեք չի քնել Սերխիո Ագուերոյի հետ. Սերխիո Ռոմերո

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը հերքել է բրիտանական ԶԼՄ-ների տարածած լուրերը:
Ռոմերոն կնոջ` Էլիանա Գուերիկոյի հետ ելույթ է ունեցել հեռուստատեսության եթերում, որի ժամանակ նրանք անդրադարձել են այն խոսակցություններին, թե դարպասապահի կինը 2006թ. սիրավեպ է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի հետ:
«Ես ունեմ սիրելի կին և ընտանիք: Հաճելի չէ, երբ որոշ մարդիկ ասում են նման բաներ: Ես ու Ագուերոն ընկերներ ենք արդեն տասը տարի: Պատկերացրեք, ինչպե՞ս ես կխոսեի նրա հետ: Լսեք, մենք ընկերներ ենք»,- ասել է Ռոմերոն:
Mirror-ի փոխանցմամբ՝ Էլիանան հայտարարել է, որ ընդհանրապես չի ճանաչում Ագուերոյին:
«ԶԼՄ-ներն ամեն ինչ հորինում են: Ես նույնիսկ ծանոթ չեմ Ագուերոյի հետ: Իմ ամուսինը պարզապես աստվածային է: Նա ինձ հանգստացնում է»,- ասել է Էլիանան:
Ռոմերոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել այս տարի ամռանը: Դարպասապահը փոխարինել է Դավիդ Դե Խեային: Վերջինս կարող է լքել «Օլդ Թրաֆֆորդը» և տեղափոխվել «Ռեալ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը