
Շաոլինի հոգևորականների կյանքը

Այս հայտնի տաճարում հոգևորականները բնակություն են հաստատել 6-րդ դարում: Նրանց կյանքը նվիրված է Բուդդային աղոթելուն, հոգևոր պայծառացմանը և, իհարկե, մարտարվեստներին: Ամբողջ աշխարհը հիանում է նրանց ուժով և ոգով:
Շաոլինի հոգևորականների մարզումները շատ դաժան են: Ուսման և մարզումների ժամանակ նրանք իրենց չեն խնայում: Որպես կանոն՝ հոգևորականների սովորական օրը սկսվում է առավոտյան ժամը 5-ից: Արթնանալուց հետո նրանք ուղևորվում են գլխավոր տաճար` երկժամյա աղոթքի համար: Ոչ մի բացառություն. աղոթում են բոլորը:
Դրանից հետո սկսում են մարզումները: Նրանց մարմինները ֆիզիկապես շատ զարգացած են և շատ ճկուն: Փոքր հասակից հոգևորականները սկսում են մարզումները և կոմպլեքս վարժությունները:
Մարմինը վարժություններով աշխուժացնելուց հետո սկսվում է մարտական արվեստների ժամը: Գոյություն ունի շաոլինյան հոգևորականների մարտական արվեստների 5 ուղղություն` Վագր, Վիշապ, Ընձառյուծ, Աղոթարար և Օձ:
Բոլոր աշակերտներն ուսումնասիրում են 5 ուղղությունները` 3 տարվա ընթացքում: Այս ժամանակի լրանալուց հետո հոգևորականը պետք է հասնի որոշակի մակարդակի: Դրանից հետո սկսվում է Շաոլինի համակարգի ուսումնասիրությունը, որն ունի 170 տարատեսակ:
Պետք է նշել, որ ամենօրյա մարզումները տևում են 15 ժամ: Երեկոյան հոգևորականները կարող են զբաղվել իրենց գործերով: Դրանից հետո՝ ընթրիք և հանգիստ: Իսկ երբ սկսվում է գիշերը, Շաոլինի բնակիչները քուն են մտնում, որը պնդացնում է մարմինը և հոգուն տալիս է նոր ուժեր` նոր օրվա համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը