Բաժիններ՝

Air Armeniaն-ն չի սնանկանա

«East Prospect Faund»-ը և «Էյր Արմենիա» ՓԲԸ (Air Armenia) ընկերությունները պաշտոնական հաղորդագրություն են տարածել՝ տեղեկացնելով, որ  օգոստոսի 12-ին իրականացվել է $ 68 մլն 600 հազար դոլար ընդհանուր արժեքով արժեթղթերի մուտքը «Էյր Արմենիա» ՓԲԸ հաշվեկշիռ: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կատարված ներդրումը հանդիսանում է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը և կարող է տնօրինվել ընկերության կողմից՝ ըստ անհրաժեշտության և նպատակի:

«Իրականացված գործարքի արդյունքում «Էյր Արմենիա» ՓԲԸ ձեռք է բերել երաշխիքային միջոց՝ միաժամանակ համալրելով կազմակերպության բալանսը և մեծացնելով նրա կապիտալային արժեքը: Գործարքի գլխավոր ձեռքբերում է հանդիսանում այն, որ այսուհետ հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությունը ապահովագրված է համարվում սնանկացման վտանգից և ֆինանսական այլ և այլ ռիսկային իրավիճակներից:

Որպես հավելում նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին իրականացված գործարքի համաձայն «East Prospect Fund» հիմնադրամը հանդիսանում է հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերության 49 տոկոս մասնաբաժնի սեփականատերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս