
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը հետապնդո՞ւմ է կնոջը

Երեկ տարածվեց տեղեկություն այն մասին, որ NBA-ի բասկետբոլիստ Լամար Օդոմը հարձակվել է իր նախկին կնոջ՝ Քլոե Քարդաշյանի վրա՝ նրան հետևելով մարզասրահում, գրում է starslife.ru-ն:
Բասկետբոլիստը հայտարարել է, որ չի հետապնդել Քլոյեին:
«Ես բացարձակ այն մարդը չեմ, որը ցանկանում են ցույց տալ: Ես ապրում եմ Լաս Վեգասում, այստեղ հազարավոր մարզասրահներ կան:
Այո, ես դժվար եմ կարողանում տիրապետել ինձ, երբ շուրջբոլորս պնդում են, թե ես թմրամոլ եմ ու կնամոլ: Դա սարսափելի է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ ոք ոչ ոքի չի հետապնդել: Գրողը տանի, այդ ամենը սուտ է»,- հայտարարել է Լամար Օդոմը:
Քլոե Քարդաշյանը դեռ ոչ մի մեկնաբանություն չի կատարել՝ կապված այդ դեպքի հետ: