
Լոնդոնում հայտնաբերվել է Մեծ ժանտախտի ժամանակների գերեզմանոց

Լոնդոնում Crossrail արագընթաց երկաթուղու կառուցման շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է 30 մարդու աճյուն, ովքեր ենթադրաբար մահացել են Լոնդոնում Մեծ ժանտախտի համաճարակի ժամանակ, հայտնում է Sky News-ը:
Զանգվածային գերեզմանոցը հայտնաբերվել է Բեդլամ հոգեբուժական հիվանդանոցի գերեզմանի պեղումների ժամանակ: Հնագետների խոսքով՝ մարդիկ զոհ են գնացել 1665-1666թթ. համաճարակին:
Աճյունները կուղարկեն Լոնդոնի հնագիտության թանգարան, որտեղ դրանք հետազոտության կենթարկվեն:
Բեդլամի գերեզմանոցը Crossrail-ի շինարարները հայտնաբերել էին այս տարվա մարտին: Պեղումների տվյալով՝ այդտեղ 1569-1738թթ. թաղվել է ավելի քան 30 հազար մարդ: