Բաժիններ՝

Թուրքիան ԱՄՆ-ի հետ համատեղ Սիրիայում կսկսի լայնամասշտաբ գործողություններ իրականացնել ԴԱԻՇ-ի դեմ. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է ԱՄՆ-ի հետ համատեղ Սիրիայում լայնամասշտաբ գործողություններ իրականացնել ԴԱԻՇ-ի դեմ: Այս մասին Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է TRT հեռուստաալիքի հետ զրույցում:

«Մենք համաձայնության ենք եկել ԱՄՆ-ի հետ «Ինջիրլիք» ռազմաօդային բազայի օգտագործման հարցում: Ավիացիան ու անօդաչու թռչող սարքերը արդեն գտնվում են այնտեղ: Մոտ ապագայում մենք ձեռնամուխ կլինենք ԴԱԻՇ-ի դեմ համակարգային պայքարի»,- ասել է թուրք նախարարը:

Նշենք, որ վերջերս տեղեկություն է տարածվել այն մասին, որ ԱՄՆ-ը «Ինջիրլիքի» ռազմաբազայից առաջին անգամ օդ է բարձրացել ռումբերով լի անօդաչու թռչող սարքեր:
Սիրիա թռիչքները կրել են զուտ տեղեկատվական բնույթ, սակայն ԴԱԻՇ-ի դիրքերին ոչ մի հարված չի հասցվել:
Բազայից կարող են թռիչքներ իրականացնել նաև այլ երկրների դրոնները: Թռչող սարքերի շահագործման կանոնների մասին որոշումը կայացնում են Թուրքիան ու ԱՄՆ-ը համատեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս