
«Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարը պայթեցրել են PKK-ի ահաբեկիչները. Թաներ Յըլդըզ

«Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարի մի հատվածում պայթյունը տեղի է ունեցել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ահաբեկչական հարձակման հետևանքով:
Այս մասին, ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
«Հարձակումը, որն այսօր գիշեր իրականացվել է Սարիղամիշի շրջանով անցնող «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարի վրա, կոնկրետ ապացույց է այն բանի, որ ահաբեկիչները ցանկանում են հանգստից զրկել մեր քաղաքացիներին: Պայթյունի հետևանքով կապույտ վառելիքի մատակարարումը շրջան դադարեցվել է»,- հայտնել է Թաներ Յըլդըզը:
Հիշեցնենք, որ այս գիշեր Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում պայթեցվել «Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում» գազատարի մի հատվածը:
Կարսի նահանգի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտնել է, որ շարունակվում է հետաքննություն, գազամատակարարումը դադարեցված է: