
Ադրբեջանից Թուրքիա գնացող գազատարի թուրքական հատվածը պայթեցվել է. ԶԼՄ-ներ

Անցած գիշեր Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում պայթեցվել «Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում» գազա:տարի մի հատված, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Տեղի ունեցածի պատճառները ճշտվում են: Գազատարով գազի մատակարարումը դադարեցվել է:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին պայթեցվել էր նաև Քիրքուկ-Յումուրթալըք նավթատարը, որով Իրաքից նավթ է հոսում դեպի Թուրքիա:
Հուլիսի 28-ին էլ պայթեցվել էր Թուրքիայի արևելյան Ագրա նահանգով անցնող գազատարը: Դեպքը տեղի էր ունեցել Իրանի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա: Գազի մատակարարումը նույնպես դադարեցվել էր: