Բաժիններ՝

ԵՄ-ն ու Վիետնամը համաձայնության են եկել ազատ առևտրի գոտու շուրջ

ԵՄ-ն ու Վիետնամը համաձայնության են եկել ազատ առևտրի գոտու վերաբերյալ 2,5 տարվա բանակցություններից հետո: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի մամլո հաղորդագրությունում:

«Ձեռք է բերվել համաձայնություն: Այն կօգնի զարգացնել առևտրային հարաբերություններ Ասիայի ամենադինամիկ տնտեսություններից մեկի հետ»,- ասվում է առևտրի հարցով եվրահանձակատար Սեսիլյա Մալստրեմի հայտարարության մեջ:
Եվրահանձնակատարը կարծում է, որ շնորհիվ ազատ առևտրի գոտու երկու կողմերի համար կբացվեն նոր հնարավորություններ:

«ԵՄ-ի համար կարևոր է մատչում ունենալ Վիետնամի աճող ու արագ զարգացող շուկային իր 90 մլն սպառողով»,- ասել է նա:
Մոտ ժամանակներս համաձայնագիրը հաստատման կդրվի ԵՄ խորհրդում ու Եվրախորհրդարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31