Հայաստանի ամենավնասաբեր ընկերությունները (ցանկ)
ՀՀ ֆինանսների նախարարության՝ հարկային ծառայության կողմից հրապարակված տեղեկանքի համաձայն, 2014 թվականին 1 միլիոն և ավելի դրամ վնաս են հայտարարագրել 775 ընկերություններ։
Անցած տարվա ամենամեծ վնասով աշխատած ընկերությունը «Օրանժ Արմենիա»-ն է, որը 2014 թվականի արդյունքներով հայտարարագրել է 43.3 մլրդ դրամ կամ ավելի քան 90 միլիոն դոլար։ Վնասի մեծությամբ երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 32 մլրդ դրամ, երրորդ տեղում՝ «Նաիրիտ գործարանը»։
Խոշոր վնասներ են հայտարարագրել նաև Ռուսալ-Արմենալը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը Հարավ-կովկասյան երկաթուղին և այլ ընկերություններ։