Բաժիններ՝

ԶԼՄ-ներն իմացել են Ռոնալդուին ռուս ֆուտբոլիստով փոխարինելու՝ «Ռեալի» պլանների մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևին դիտարկում է՝ որպես Ռոնալդուի փոխարինողի: Այդ մասին գրում է Marca-ն: Պարբերականի տեղեկությամբ՝ «թագավորական ակումբի» մարզիչը շատ գոհ է 24-ամյա ռուս ֆուտբոլիստի՝ մարզումների ժամանակ կատարած աշխատանքից:

Թերթը ճշտում է, որ այս պահին Բենիտեսը Չերիշևին համարում է Ռոնալդուի իդեալական փոխարինող, բայց եթե «Ռեալը» հարձակվողական գծի նոր ֆուտբոլիստ գնի, այդ ժամանակ իրավիճակը կփոխվի: Հատկապես Բենիտեսին դուր է եկել թիմային մարզման այն պահը, որի ժամանակ Չերիշևն անցել է պաշտպան Դանիել Կարվախալից և գոլ է խփել փոքրիկ դարպասին:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ռուս ֆուտբոլիստը կարող է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում լքել «Ռեալը»: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը», որը կիսապաշտպանի համար առաջարկել է 22 մլն ֆունտ: Բենիտեսն իր հերթին՝ հայտարարել է, որ բաց կթողնի ֆուտբոլիստին, երբ նրան արժանի փոխարինող գտնի:

Դենիս Չերիշևը «Ռեալի» համակարգում է 12 տարեկանից: Նրա պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ ավարտվում է 2017թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս