Բաժիններ՝

100 կանոն, որ արմատապես կփոխեն ձեր կյանքը

1. Սկսիր օրդ՝ շնորհակալ լինելով այն ամենի համար, ինչ ունես:

2. Շուտ արթնացիր:

3. Շատ ջուր խմիր:

4. Լավ ինքնազգացողության համար ցնցուղ  ընդունիր տարբեր աստիճանների  ջրով:

Կարդացեք նաև

5. Նախագծիր օրդ:

6. Ունեցիր նպատակներ, բայց մի կառչիր դրանցից:

7. Ներիր թե թշնամիներիդ, և թե ընկերներիդ: Ներիր ուրիշների կատարյալ չլինելը:

8. Օրվա մեջ նվազագույնը 15 րոպե անցկացրու մաքուր օդում:

9. Հեղուկներ  մի օգտագործիր  ուտելուց հետո:

10. Խուսափիր բացասական աուրա ունեցող շրջապատից:

11. Անգամ, եթե ամեն ինչ փլուզվել է, սովորիր դրանից, այսինքն՝ սովորիր, թե  ինչպիսին չպիտի լինել:

12. Հավատարիմ եղիր քո երազանքին:

13. Քեզ արժանի մարդկանցով շրջապատիր:

14. Ամեն օր զբաղվիր սպորտով:

15. ճգնաժամային իրավիճակներում իրագործիր նպատակի թեկուզ չնչին մասը:

16. Սովորիր պրոֆեսիոնալ ուսուցչից, ով կապահովի քո մասնագիտական աճը:

17. Աշխատիր ու վայելիր աշխատանքդ:

18. Եթե աշխատանքը քեզ դուր չի գալիս, բայց մոտեցնում է քեզ նպատակիդ,  շարունակիր զբաղվել դրանով. Դա կօգնի քեզ աճել:

19. Եթե աշխատանքը քեզ դուր չի գալիս ու չի մոտեցնում քեզ դեպի քո նպատակը, թող այն:

20. Հավատա ինքդ քեզ:

21. Օրվա ընթացքում հաճախ խորը շունչ քաշիր:

22. Աղոթիր կամ մեդիտացիա արա ամեն օր: Մաքրիր հոգիդ:

23. Պարբերաբար թարմացրու սիրելի երգերիդ ցանկը: Լսիր դրանք, երբ էներգիայի կարիք ունես:

24. Կյանքի ցանկացած ոլորտում գտիր լավագույն ուսուցիչներին և սովորիր նրանցից:

25. Եկամտիդ 10 տոկոսը տրամադրիր բարեգործությանը:

26. Մի խաբվիր գովաբանություններին:

27. Եղիր էմոցիոնալ և զուսպ՝ դրվատանքի դեպքում, իսկ քննադատության ժամանակ եղիր քաղաքավարի:

28. Հիշիր, որ որքան էլ լավ գործ արած լինես դու, միշտ ինչ-որ մեկը դժգոհ է լինելու: Սա անխուսափելի է:

29. Հաջողության  դեպքում շնորհակալ եղիր, հաղթանակի համար, իսկ պարտության դեպքում շնորհակալ եղիր փորձի համար:

30. Երբեմն եղիր երեխայի նման, ինքդ քեզ թույլ տուր երեխայություններ:

31. Հիշիր, որ առաջինը պետք է անել ամենակարևոր գործը:

32. Որքան հնարավոր է շատ գործածիր «Երկուսը՝ մեկում» կանոնը:

33. Որպեսզի աշխատանքը քեզ երջանկացնի, մտածիր միայն հաջող գործելու, այլ ոչ՝ ֆինանսների մասին:

34. Ձգտիր աճել, մի վախեցիր փորձություններից:

35. Հիշիր. որպեսզի հասնես պրոֆեսիոնալ մակարդակի, պետք է աշխատես մեկ օրում առնվազն 10 ժամ:

36. Պարբերաբար կրկնվող փոքրիկ առաջընթացները հիմքն են մեծ հաղթանակի:

37. Մարդկանց հանդիպելիս և ողջունելիս առաջինը ժպտա:

38. Միակ արժանի ստանդարտն ամենալավը լինելն է:

39. Քաղաքավարի հրաժեշտ տուր այն մարդկանց, ովքեր չեն կարողանում հասկանալ քո պոտենցիալը:

40. Քո բարեկամներին սիրիր և ընդունիր այնպես, ինչպիսին կան: Ամենայն հավանականությամբ, նրանք այլևս չեն փոխվի:

41. Աշխատիր չդավաճանել ոչ ոքի: Դավաճանության փորձերը հանգեցնում են դժբախտության:

42. Ոգեշնչումը հիմնվում է կյանքի ճիշտ կանոնակարգվածության վրա:

43. Որքան վատն ու անորակ է սնունդը, այնքան քիչ է դեպի աշխատանքը տածած կիրքը:

44. Մարդկանց համար վերելակի նշանակություն ունեցիր: Բարձրացրու նրանց:

45. Քննադատությանը վերաբերվիր հանգիստ:

46. Այն, ինչ քո անցյալում է , և այն, ինչ քեզ սպասվում է, քո ներկայի հայելային արտացոլանքն է:

47. Եթե քննադատն ունի որակավորում և խոսում է ի խորոց սրտի, դարձրու նրան քո ընկերը:

48. Մոտիվացիան քո ներսում է: Եթե այն չկա, ուրեմն կամ դու ունես էներգիայի պակաս, կամ էլ սխալ աշխատանք ես կատարում:

49. Վատ տրամադրություն ունենալու դեպքում մի կայացրու կյանքի համար կարևոր որոշումներ:

50. Հետևիր փոստիդ, Twitter-ին և  Facebook-ին օրվա ընթացքում առնվազն 2 անգամ:

51. Բառերը կարող են օգնել կամ փլուզել ամեն բան: Ընտրիր բառերը զգույշ և սիրով:

52. Մարդուն սիրելն ինքնաճանաչման լավագույն մեթոդներից է:

53. Վայելիր մենակությունը:

54. Երբեք ուշ չէ նոր գործ սկսելու, նոր հոբբի ձեռք բերելու կամ էլ նոր որակավորում ստանալու համար:

55. Մարդուն իր հնարավորությունները ցույց տալու կարողությունը լավագույնն է բոլոր կարողություններից:

56. Պահիր հաջողության օրագիր ու առանձնացրու հատկապես այն բաժինները, որոնց վրա առավել շատ ես աշխատում:

57. Խուսափիր բամբասանքից:

58. Կատարիր պայմանավորվածությունները:

59. Հետևիր նորություններին, քաղաքականությանը, տնտեսագիտական հարցերին. բազմակողմանի զարգացիր:

60. Կյանքի իմաստը Տիեզերքի կանոնները հասկանալն ու օգտագործելն է:

61. Համատեղիր խելքն ու ակտիվությունը:

62. Վերլուծիր կյանքիդ յուրաքանչյուր կարևոր իրադարձությունը:

63.   Դադարիր անել այն ամենը, ինչը թույլ չի տալիս բացահայտել քո պոտենցիալը:

64. Որքան հնարավոր է՝ կեր հում բանջարեղեն և օգտակար ճարպ:

65. Որքան լավ է ֆիզիկական վիճակդ, այնքան էներգիա կա քո մեջ, ու այնքան օգուտ դու կարող ես տալ աշխարհին:

66. Քո տունն այնտեղ է, որտեղ ապրում ես:

67. Քանդիր սովորությունների կապերը, եղիր ազատ ու տուր ազատություն այն մարդկանց, ում սիրում ես:

68. Շաբաթվա մեջ մեկ անգամ թույլ տուր ինքդ քեզ ոչինչ չանել: Այդ օրերը կլինեն շաբաթվա ամենախաղաղ օրերը:

69. Կատարիր ստեղծագործական աշխատանք հաջողության գագաթնակետին:

70. Զբաղվիր արվեստով, մի շեղվիր շտապ, բայց անկարևոր բաների համար:

71. Հիշիր նյութականի և հոգևորի հավասարակշռության մասին: Մի տարվիր դրանցից մեկով՝ մոռանալով մյուսի մասին:

72. Ուսումնասիրիր հանճարների կյանքը:

73. Շրջապատիր քեզ ամենատաղանդավոր և ուրախ մարդկանցով, ում կկարողանաս գտնել:

74. Երբեք մարդուց ոչինչ մի վերցրու, եթե չես կարող նրան տալ այն, ինչ նա ուզում է քեզնից:

75. Եթե քեզ դավաճանել են, մեղավորը դու ես:

76. Որքան հրաշալի է հաղթանակը, այնքան ցավոտ է դրանից հետո դառնում անկումը: Պատրաստ եղիր:

77. Անկումներն անխուսափելի են, դրանք քո ամենամեծ ուսուցիչն են: Սիրիր նրանց:

78. Որքան ուժեղ է անկումը, այնքան շատ պետք է աշխատել հաղթելու համար:

79. Քո հոգուն հարազատ մարդկանց հետ եղիր բաց, և փակիր ներքին էներգիադ այն մարդկանց առաջ, ովքեր չեն կարողանում գնահատել ներքին հարստություններդ:

80. Բոլոր պայմանավորվածությունները գրի առ:

81. Առատաձեռն մարդկանց հետ եղիր առատաձեռն, գծուծների հետ՝ գծուծ: Միայն այսպես կպահպանվի փոխադարձ էներգիայի հավասարակշռության  կանոնը:

82. Մարդկանց շատ բան տալու համար պետք է շատ բան վերցնել կյանքից:

83. Հիշիր, որ հաճախ կյանքում սև գծերը դառնում են անցումային:

84. Շնորհակալ եղիր ցանկացած հարաբերությունում:

85. Թույլ տուր ներքին հարստություններիդ բազմանալ:

86. Ուշադրություն մի դարձրու այն մարդկանց, ովքեր քո անցյալում են, քանի որ կա պատճառ, որ նրանք տեղ չունեն քո ապագայում:

87. Լավագույն դասընթացները հարաբերություններ ձևավորող հարաբերություններն են:

88. Պատը նույն աստիճանն է, պարզապես այս դեպքում պետք է ոչ թե բարձրանալ, այլ աճել:

89. Կյանքի վերջում դու ավելի շատ  զղջալու ես այն ամենի համար, ինչ չես արել, քան այն ամենի համար, ինչ արել ես:

90. Երբեմն մեկ քայլ առաջը հետույքին հարվածի արդյունք է:

91. Որքան շատ ես օգնում մարդկանց, այնքան ավելի երջանիկ ես լինում;

92. Պարբերաբար մաքրություն արա կյանքումդ և ազատվիր հնություններից:

93. Միշտ ասա մարդկանց քո սպասումների մասին, և հարցրու՝ ինչ են սպասում նրանք քեզնից: Աշխարհում վեճերի 99 տոկոսն այն պատճառով է լինում, որ սպասումները չեն համընկնում:

94. Կյանքը կարծես հեծանվային ընթացք լինի՝ եթե քեզ համար դժվար է, ուրեմն դու կգնաս դեպի բարձունք:

95. Պարբերաբար գնա պլանավորված ռիսկի: Դա ամրապնդում է քո բնավորությունը:

96. Ամեն ամիս գնիր նոր զգեստ, գլխարկ կամ էլ տեխնիկա: Մի զրկիր քեզ նյութական ուրախություններից, չէ՞ որ դու կին ես:

97. Հիշիր հայտնի կանանց ունիկալությունը ու նրանց փորձի հիման վրա ստեղծիր քո ինդիվիդուալությունը:

98. Կնոջ գլխավոր առաքելությունը սիրել սովորելն է, սովորել ստեղծել հարմարավետություն ու տաք միջավայր այնտեղ, որտեղ նա գտնվում է:

99. Սիրիր բոլորին, ընկերություն արա մի քանիսի հետ, պատկանիր մեկին:

100. Երջանկությունը կյանքի բոլոր ոլորտներում քո մաքսիմալ բացահայտումն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս