Բաժիններ՝

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը 100 հազար դոլար է նվիրել չքավոր ընտանիքին

Ինչպես նաև ֆուտբոլիստը ընտանիքի յուրաքանչյուր անդամին մեկական այֆոն է նվիրել:

Ամերիկյան լրագրող Ռայան Սիկրեստի շոուի շրջանակներում աստղերն այցելում են չքավոր ընտանիքների, որպեսզի նրանց մեծ գումարի չեք հանձնեն: Knock Knock Live նոր ծրագրի հյուրը դարձել է Դևիդ Բեքհեմը, ով ընտրել էր նախկին մեքսիկացի ֆուտբոլիստ Գոնսալեսի ընտանիքը:

Գոնսալեսը վերջացրել է կարիերան և դարձել է բանվոր, որպեսզի կերակրի ընտանիքին: Աշխատանքային ծանր գրաֆիկի պատճառով Գոնսալեսն ընտանիքի հետ տեսնվում է ամիսը մեկ անգամ:

Բեքհեմը ընտանիքի յուրաքանչյուր անդամի մեկական այֆոն է նվիրել և վճարել է կապի 10 տարվա վարձերը: Ինչպես նաև՝ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Գոնսալեսներին հանձնել է 100 հազար դոլարի չեք:

Անգլիայի հավաքականի կազմում Բեքհեմն անցկացրել է 115 խաղ և խփել է 17 գնդակ:

Բեքհեմը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ Մադրիդի», «ՊՍԺ»-ի, «Միլանի» և «Լոս Անջելես Գալակսիի» կազմերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս