Բաժիններ՝

Եվրոպայի խորհրդի հետ կապված Ադրբեջանի հույսերը չեն արդարացել. Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ

Ադրբեջանը ցանկանում էր համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ մարդու իրավունքների ոլորտի հարցում, սակայն կառույցը զբաղվեց երկրում «հինգերորդ շարասյան» ստեղծմամբ, ինչը մեծ ափսոսանք է հարուցում:

Ինչպես տեղեկացնում է Trend-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆետ Ասքերովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը մեծ հույսեր էր կապում Եվրոպայի խորհրդի ու Եվրամիության հետ: «Ցավոք, մեր սպասումները չեն արդարացել: Ադրբեջանը, անդամակցելով Եվրոպայի խորհրդին, որպես ուղենիշ էր ընտրել կառույցի այնպիսի արժեքներ, ինչպիսիք են դեմոկրատիան, մարդու իրավունքը, օրենքի գերակայությունը»,-ասել է նա:

Ասքերովը նշել է, որ օրենքի գերակայության սկզբունքը ընդունվում է ամբողջ աշխարհում, սակայն «ցավոք, Եվրոպայի խորհրդում օրենքի գերակայության փոխարեն մենք բախվեցինք ուժի գերակայությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս