Բաժիններ՝

Պենտագոնը մտադիր է Ուկրաինային ռադիոտեղորոշիչ կայան տրամադրել

Պենտագոնը պատրաստվում է հզոր ռադիոտեղորոշիչ կայան ուղարկել Ուկրաինա, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ադմինիստրացիային:

Պարբերականը հայտնել է, որ մասնավորապես ռադիոտեղորոշիչ կայանի մատակարարումը «ազդանշան է բանակի պաշտոնական ներկայացուցիչների կողմից Ուկրաինայի պաշտպանունակությունը բարձրացնելու ցանկության մասին»: Ընդ որում՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության մտադրությունը դեռ պետք է հավանության արժանացնի Սպիտակ տունը:

ԱՄՆ ադմինիստրացիայի ներկայացուցիչները ընդգծում են, որ ժամանակակից տեղորոշիչ կայանը «հարձակողական սպառազինությունների դասին չի պատկանում»:
Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները որոշում էին կայացրել կոնֆիկտի թեժացումից խուսափելու նպատակով Ուկրաինային չմատակարարել հրետանային ու հակաօդային պաշտպանության համակարգեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031