Կարա Դելևինը հիացրել է Saint Laurent-ի իր սեքսուալ զգեստով
Հայտնի մոդել Կարա Դելևինը վերջին շրջանում իր նկատմամբ ուշադրություն է հրավիրում ոչ միայն նորաձևության ամսագրերի համար արված ֆոտոսեսիաներով, այլև դերասանական գործունեությամբ:
Օրերս Դելևինը Նյու Յորքում ներկայացրել է իր մասնակցությամբ «Թղթե քաղաքը» նոր ֆիլմը, հայտնում է viva.ua-ն:
Պրեմիերայի ժամանակ մոդելը կրել է վառ փայլուն զգեստ Saint Laurent-ից, որը միանգամից գրավել է մամուլի ու երկրպագուների ուշադրությունը՝ նրան դարձնելով երեկոյի գլխավոր աստղը: