Բարտոմեուն ուզում է իր ղեկավարած կազմում տեսնել Աբիդալին և Պույոլին
Sport-ը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ցանկություն է հայտնել կատալոնական ակումբում աշխատանքի հրավիրել թիմի նախկին պաշտպաններին՝ Էրիկ Աբիդալին և Կառլես Պույոլին:
Բարտոմեուի գլխավորությամբ «Բարսելոնան» արդեն երկու անգամ աշխատանք է առաջարկել Աբիդալին, սակայն Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մերժել է այդ առաջարկները: Կապտանռնագույնների ղեկավար կազմի ներկայացուցիչները մտադիր են առաջիկա շաբաթվա ընթացքում հանդիպել Աբիդալին և նրա հետ քննարկել աշխատանքի մանրամասները:
Իսկ ակումբի լեգենդար ավագ Կառլես Պույոլը կատարում է ակումբի նախկին մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետայի օգնականի պարտականությունները: Սուբիսարետայի հեռանալուց հետո Պույոլը նույնպես հեռացավ «Բարսելոնայից»:
Սիրարփի Աղաբաբյան