Բաժիններ՝

Հունաստանի փրկության պլանն «արդեն ձախողվել է». Յանիս Վարուֆակիս

Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը «ձախողման դատապարտված» է անվանել Եվրամիության պլանը՝ Հունաստանը դուրս բերել դեֆոլտից ու եվրոգոտուց դուրս գալուց:

BBC-ին տված հարցազրույցում Վարուֆակիսն ասել է, որ Հունաստանին պարտադրում են ընդունել այդ ծրագիրը, որը «պատմության մեջ կմտնի որպես մակրոտնտեսական ղեկավարման խոշորագույն ձախողում»:

«Այդ ծրագիրը դատապարտված է ձախողման՝ անկախ այն բանից, թե ով է այն իրականացնելու»,-ասել է հույն նախկին նախարարը:
Հարցին, թե որքան ժամանակ կպահանջի այդ ծրագիրը, Վարուֆակիսը պատասխանել է. «Այդ ծրագիրն արդեն տապալվել է»:

Յանիս Վարուֆակիսը հրաժարական էր ներկայացրել Հունաստանի հանրաքվեից հետո, որտեղ հույները քվեարկել էին կոշտ բարեփոխումների դեմ:

Երեկ երեկոյան պարզ դարձավ, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն աշխատանքից ազատել է կառավարության ևս 10 անդամի, ովքեր դեմ էին քվեարկել վարկատուների հետ գործարքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031