«Ֆորսաժ 7»-ը հավակնում է դառնալ աշխարհի ամենաեկամտաբեր ֆիլմը
«Ֆորսաժ 7» ֆիլմի համաշխարհային հասույթը հասել է 1.520 միլիարդ դոլարի, ինչը թույլ է տվել ֆիլմին զբաղեցնել կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենամեծ հասույթ ունեցող ֆիլմերի երրորդ հորիզոնականը: Այսպիսի տեմպերով ֆիլմը կարող է դառնալ նաև առաջատար:
Նախկինում այդ տեղը պատկանում էր «Վրիժառուներ» ֆիլմին, որն իր ժամանակին վաստակել էր 1.519 մլրդ դոլար: Շատ հնարավոր է, որ մոտ ժամանակներս այդ տեղը զբաղեցնի «Յուրյան ժամանակաշրջանի պարկը», որը ևս մեծ պահանջարկ ունի:
«Ֆորսաժ 7» ֆիլմում նկարահանվել են Վին Դիզելը, Փոլ Ուոքերը, Ջեյսոն Սթեթհեմը, Դուեյն Ջոնսոնը, Լուկաս Բլեքը, Միշել Ռոդրիգեսը, Ջորդանա Բրյուսթերը, Էլզա Փաթաքին, Կուրտ Ռասելը, Ռոնդա Ռաուզին: Բեմադրող ռեժիսորն է Ջեյմս Վանը:
Հիշեցնենք, որ Ջեյսոն Սթեթհեմն ակնարկել է «Ֆորսաժ 8»-ում իր կերպարի վերադարձի մասին: Իսկ նախնական տվյալներով՝ ֆիլմի պրեմիերան կլինի 2017թ.:
Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը