Բաժիններ՝

Ջեյսոն Սթեթհեմն ակնարկել է «Ֆորսաժ 8»-ում իր կերպարի վերադարձի մասին

Դերասան Ջեյսոն Սթեթհեմը համոզված է, որ հեռուստադիտողներն իր մարմնավորած հերոսին՝ Դեկարդ Շոուին, կտեսնեն «Ֆորսաժ 8»-ում: Այս մասին դերասանն ասել է Access Hollywood-ին տված հարցազրույցում:

«Մենք միայն սկսել ենք 8-րդ մասի քննարկումները: Ես նորեկ եմ այս նախագծում: Վերջին մասի հրավերը ստանալուց հետո ուրախ էի իմանալ, որ մասնակցելու եմ նաև հաջորդ սերիայի նկարահանումներին»,- ասել է դերասանը:

Դերասանը շնորհակալություն է հայտնել ֆիլմի երկրպագուներին: «Նախագծի «ֆանբազան» իրոք ունիկալ է: Նրանք անկեղծորեն կապված են ֆիլմի կերպարներին, սիրում են նրանց և պատրաստ են տարիներով հետևել նրանց արկածներին»,- հավելել է դերասանը:

Հիշեցնենք, որ «Ֆորսաժ 7»-ը 2015-ի ամենամեծ բյուջե ունեցող կինոնախագիծն է, որի եկամուտը կազմել է 1.511 մլրդ դոլար: Ջեյսոն Սթեթհեմի հետ ֆիլմում նկարահանվել էին այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Վին Դիզելը, Փոլ Ուոքերը, Լուկաս Բլեքը, Միշել Ռոդրիգեսը, Էլզա Պատակին, Կուրտ Ռասելն ու այլ դերասաններ: Ֆիլմի հաջողությունը պայմանավորված է նաև նրանով, որ Փոլ Ուոքերի մասնակցությամբ վերջին ֆիլմն է:

Իսկ «Ֆորսաժ 8»-ը հանդիսատեսի դատին կհանձնվի 2017թ.:

Նյութը պատրաստեց հրապարակման Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս