Բաժիններ՝

Փերիս Հիլթոնի քույրն ամուսնացել է հայտնի Ռոտշիլդների որդու հետ

Քենինգսթոնի պալատում ամուսնացել են հայտնի ընտանիքների ժառանգները՝ Նիկի Հիլթոնն ու Ջեյմս Ռոտշիլդը, հայտնում է spletnik.ru-ն:

Հարսնացուն կրել է Valentino-ի ժանյակավոր զգեստ՝ երկար քողով: Ենթադրաբար, զգեստի գինը կազմել է 50 հազար ֆունտ-սթեռլինգ:

«Ես դեռ մանկուց էի երազում Valentino-ի հարսանեկան զգեստի մասին: Բազմաթիվ հարսնացուներ նախընտրում են անսովոր զգեստներ, սակայն ես ինչ-որ դասական բան էի ուզում»,-ասել է Հիլթոնն իր վերջին հարցազրույցներից մեկում:
Նիկինն խորան է ուղեկցել հայրը՝ Ռիչարդ Հիլթոնը, հարսնաքույրը Փերիս Հիլթոնն էր:

Հիշեցնենք, որ Նիկին ու Ջեյմսը միասին են 2011 թվականից: Նրանք ծանոթացել են Իտալիայում մոդել Պետրա Էքլսթոունի ու Ջեյմս Ստանտի հարսանիքին: Անցած տարի Ջեյմսը առաջարկություն էր արել իր սիրելիին:

Նշենք, որ նախօրեին Լոնդոնում կայացել է մինչհարսանեկան երեկույթ, որին մասնակցել են բրիտանացի հայտնի անձինք:

20150710-wedding-6

20150711-hil-2

20150710-wedding-9

20150710-wedding-10

20150710-wedding-11

20150710-wedding-8

20150711-hil-Post

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս