Սուր գաստրիտ. ի՞նչ անել

Ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումը կոչվում է գաստրիտ: Այս հիվանդությունն ի հայտ է գալիս հիմնականում ոչ ճիշտ սննդակարգի, դեղորայքների ազդեցության, սննդային ալերգիայի պատճառով:  Սուր գաստրիտ նաև առաջացնում են ստամոքսի լորձաթաղանթի այրվածքները, ոչ ճիշտ նյութափոխանակությունը:

Սուր գաստրիտն ի հայտ է գալիս լորձաթաղանթի բորբոքումների կամ դրա վնասվածքի տեսքով:

Սուր գաստրիտի նշաններն են՝

1. Փսխում

Կարդացեք նաև

2. Սրտխառնոց

3. Փորլուծություն

4. Թուլություն

5. Ստամոքսում ծանրության զգացողություն

6. Գլխապտույտ

7. Թքարտադրություն

8. Լեզվի փառ

Սուր գաստրիտի բուժումը

Սուր գաստրիտի ժամանակ անհրաժեշտ է  ճիշտ սնվել: Առաջին օրն անհրաժեշտ է ամբողջովին հրաժարվել սննդից: Խմեք միայն թունդ թեյ: Երկրորդ և երրորդ օրերին թույլատրվում է ուտել բրնձի և մանի շիլաներ, ոչ յուղոտ ապուրներ, ջրիկ ապուրներ և կիսել (кисель): Միայն մեկ օր անց գաստրիտով հիվանդը կարող է վերադառնալ սովորական սննդակարգին:

Սուր գաստրիտի նոպաները կարելի է թեթևացնել, եթե ստամոքսը լվանաք հանքային ջրով կամ սոդայաջրով: Շատ արդյունավետ է նաև ստամոքսի շրջանում տաք կոմպրեսներ դնելը: 2-3 օր անկողնային ռեժիմ պահպանեք:

Ամենակարևորը վատ սովորություններից ազատվելն է: Սննդակարգից բացառեք տապակած ուտելիքները, կծու համեմունքները: Նշված ուտելիքներից հրաժարվելը կարող է կանխարգելել սուր գաստրիտի զարգացումը, ստամոքսի խոցը, քրոնիկ գաստրիտը:

Անհրաժեշտ է ճիշտ սնվել, ինչպես նաև՝ հետևել հիգիենայի կանոններին: Այդ դեպքում պրոֆիլակտիկան լավ արդյունք կապահովի և կնվազեցնի սուր գաստրիտի առաջացման ռիսկը:

Գաստրիտի բուժումը՝  ժողովրդական բժշկության միջոցով

1. Կես կիլոգրամ մեղրը, 10մլ կալանխոէի հյութը, 50մլ 10%-ոց պրոպոլիսի սպիրտային թուրմը թրմեք  ջրի գոլորշու վրա 30 րոպե, անընդհատ խառնեք:  Յուրաքանչյուր խմելուց առաջ թուրմը թափահարեք: Ընդունեք օրական 3 անգամ, 1ճ/գ չափով՝ ուտելուց 1 ժամ առաջ: Անհրաժեշտ է բուժվել 60 օր:

2. Կես կիլոգրամ կարտոֆիլի թարմ հյութը խառնեք 1ճ/գ մեղրով: Օրական 2-3 անգամ խմեք այս խառնուրդը՝ ուտելուց 1 ժամ առաջ: Բուժման կուրսը տևում է 10 օր, ապա դադար տվեք 10 օր, և կրկնեք կուրսը:

3. Սուր գաստրիտի ժամանակ, առավոտյան դատարկ ստամոքսին՝ ուտելուց 30 րոպե առաջ, 2 ձվի հարած սպիտակուց կերեք: Բուժման կուրսը՝ 1 ամիս:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս