Եվրահանձնաժողովը սկսում է Ուկրաինային դրամական փոխառության տրամադրման գործընթացը

Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել Ուկրաինային հատկացնել 600 մլն եվրոյի առաջին տրանշը ավելի վաղ հաստատված 1,8 մլրդ դոլար վարկային ծրագրից:Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի կայքում:

«Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել սկսել Ուկրաինային 600 մլն եվրո փախառության հատկացման գործընթացը: Դա վերաբերում է մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի առաջին փուլին, որը հասնում է ընդհանուր առմամբ 1,8 մլրդ եվրոյի միջնաժամկետ փոխառությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այդ միջոցները ուղղվելու են Ուկրաինայի ընթացիկ խնդիրների ծածկմանն ու տնտեսական կայունության աջակցմանը: Օգնությունը օգտագործվելու է ուկրաինական ղեկավարության կողմից կարևոր բարեփոխումների անցկացմանը պետական ֆինանսների, ղեկավարման, սոցիալական պաշտպանվածության, ձեռնարկատիրական ոլորտում:

Թե երբ Ուկրաինան կստանա առաջին տրանշը, չի հաղորդվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031