Բաժիններ՝

Հայտնի է «Ֆրեսկոյի» ուղերձները լավագույնս արտահայտող ֆիլմերի ցանկը

Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը:

Այս տարի անվանակարգերը 4-ն էին`«Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար:

«Ֆրեսկոյի» 4 անվանակարգերում լավագույնն են ճանաչվել հետևյալ ֆիլմերը`

«Հավատ» անվանակարգում

  • «Աղջիկը լուսնի վրա», Հայաստան, Արեն Մալաքյան
  • «Մարդասպանի սիրտը», Իտալիա, Քեթրին Մաքգիլվրեյ
  • «Ոգին շարժման մեջ», Ռուսաստան , Սոֆիա Գեվեյլեր, Ջուլիա Բիվշևա, Սոֆիա Կուչեր

«Հույս» անվանակարգում

  • «Անձայն մարդասպանը», Իսպանիա, Ռաուլ Մանչիլյա
  • «Ցնցումից հետո», Իրան, Մահմուդ Յազդանի Բահրամաբադի
  • «Մայիս 1945», Բելառուս, Նոնա Սիսակյան

«Սեր» անվանակարգում

  • «Ես հենց նոր երազ տեսա», Իսպանիա, Խավի Նավարո
  • «Մեծ տղա», Ռուսաստան, Յուրի Սոլոդով
  • «Կոկտեբելյան խճաքարեր», Ռուսաստան, Անդրեյ Օսիպով

«Խաղաղություն» անվանակարգում

  • «Զգայարաններ», Իսպանիա, Խոսե Վեգա
  • «Ռանգան 99», Իրան, Թիյամ Յաբանդե Ջահրումի
  • «Մրջյունների բնակարանը», Իրաք, Տոֆիղ Ամանի

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

  • «Ժողովող», Իսրայել,   Լուսանկարներ և ֆոտոթարգմանություն Դմիտրի Բրիկմանի

Հաղթողներին մրցանակները հանձնեցին իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս