
Ինչու է Ռուսաստանը Հայաստանին վարկ տալիս ԱՄՆ դոլարով

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՌԴ կառավարության կողմից ՀՀ-ին հատկացվող 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի քննակման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ և ՌԴ միջև համաձայնագիը ԱՄՆ դոլարով է: «Ինչո՞ւ է արևմտյան արժույթը կիրառվում»,- հարցադրում արեց Ա.Մինասյանը:
Ըստ նրա՝ ամերիկյան դոլարի յուրաքանչյուր արժևորում ռուբլու նկատամամբ բեռ է ՀՀ համար: Ա.Մինասյանի խոսքով՝ ռուբլին և դրամը պետք է համարժեքորեն փոխանակվեն, ոչ թե երրորդ երկրի արժությով, իսկ այս պայմաններում, եթե արևմտյան ճնշումները շարունակվեն ՌԴ նկատմամբ, ավելի կվատացնի վիճակը: Նա առաջարկեց, որ երբ ԿԲ-ն պայմանագիր կնքի ՌԴ և հետ, հաշվի առնի այս հանգամանքն ու հեջավորման միջոցով ֆիքսված որոշակի տոկոսադրույքի հասնի, որ մեզ համար էլ կանխատեսելի լինի: Ի վերջո, շեշտեց Մինասյանը, 3%-ը վերածելով ռուբլու ու դրամի համարժեքության, չվերածվի 10% և ավելի տոկոսադրույքի:
«Նման վարկերը շատ են, որ դոլարով են և արդյունքում չենք թողնում, որ շնչի տնտեսությունը»,- ասաց Ա.Մինասյանը: