
Մեսսին, Նեյմարը և Սուարեսը կարող են հեռանալ ակումբից

«Բարսելոնայի» փոխնախագահ Խավիեր Ֆաուսը հայտարարել է, որ կատալոնական ակումբը կարող է կորցնել իր աստղերին` Լիոնել Մեսսիին, Լուիս Սուարեսին և Նեյմարին:
«Աշխատավարձի հարցում մենք արդեն չենք կարող մրցել այլ ակումբների հետ, օրինակ` «Չելսիի» կամ «ՊՍԺ»-ի: Իսպանիայում ֆուտբոլիստները միշտ իրենց շահույթները համեմատում են նրա հետ, ինչ ֆուտբոլիստները ստանում են Անգլիայում կամ Գերմանիայում: Իսկ այս երկրներում աշխատավարձերն էականորեն բարձրացվել են: Հեշտ չի լինի, բայց մենք ցանկանում ենք պահել թիմում հարձակվողական եռյակին և մյուս ֆուտբոլիստներին:
Բայց եթե ինչ-որ մի ակումբ միջոցներ կունենա, որպեսզի ձեռք բերի ֆուտբոլիստներին, ապա ստիպված կլինենք նրանցից բաժանվել»,- հայտարարել է Ֆաուսը գերմանական Handelsblatt-ի հետ զրույցի ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը