«Այնքան հեշտ է սիրված լինելը և այնքան դժվար՝ սիրելը». թևավոր խոսքեր Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի վեպերից
Ձեզ ենք ներկայացնում թևավոր խոսքեր Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» (1925թ.) և «Գիշերն անույշ է» (1934թ.) վեպերից:
- Եթե երբևէ ուզենաս որևէ մեկին դատապարտել, հիշիր՝ այս աշխարհում ամեն մարդ չէ, որ ունի քո առավելությունները:
- Դատողությունների մեջ զուսպ լինելն անհատնում հույսի գրավականն է:
- Սեթևեթանքների գերակշռող մասն ի վերջո ինչ-որ բան է քողարկում:
- Ոչ մի շոշափելի գեղեցկություն չի կարող մրցել այն բանի հետ, ինչ մարդ ի վիճակի է կուտակել իր դիվային հոգում:
- Անփորձ վարորդն ապահով է, քանի դեռ չի հանդիպել մեկ ուրիշ անփորձ վարորդի:
- Ամերիկացիները հեշտությամբ են հաշտվում ճորտ լինելու գաղափարին, բայց համառությամբ չեն ուզում ընդունել իրենց գյուղական ծագումը:
- Բոլոր լավ մարդիկ կարողանում են դաժան լինել իրենք իրենց նկատմամբ:
- Շատերը հակված են չափազանցնելու ուրիշների վերաբերմունքն իրենց նկատմամբ, և նրանց թվում է, թե մարդկանց մեջ առաջացնում են կա՛մ համակրանք, կա՛մ հակակրանք, ոչ ավել, ոչ պակաս:
- Ռադիոյով հայտարարիր գաղտնիքդ, հրապարակիր այն բուլվարային թերթում, բայց երբեք մի ասա մի մարդու, ով խմում է օրը երեք-չորս բաժակից ավելի:
- Կյանքի պայքարում կանայք ակամայից դառնում են ընդունակ ամեն ինչի, բայց հազիվ թե՝ դաժանության. դա տղամարդկանց է հատուկ:
- Կամ ինքդ քեզ համար մտածիր, կամ քո փոխարեն մտածողները կխլեն քո ձեռքից իշխանությունը, կխեղաթյուրեն և կկարգավորեն բնական հակումներդ, կկրթեն ու կախտահանեն քեզ:
- Քաղաքավարությունը թելադրում է չմոտենալ մարդկանց առանց ձեռնոցի, նուրբ վարվել: Իսկ մարդու հանդեպ հարգանքը… հեշտ չէ մարդուն վախկոտ կամ ստախոս անվանելը, բայց եթե կյանքդ վատնես՝ խնայելով մարդկանց զգացմուքները և սնունդ տալով նրանց սնափառությանը, ապա շուտով չես կարողանա նրանց մեջ զանազանել, թե ինչը պետք է հարգել, ինչը՝ ոչ:
- Ընկերությունը եթե խզվում է, ապա խզվում է մի ժամում՝ ցավով պոկել-տանելով մսի մի կտոր:
- Այնքան հեշտ է սիրված լինելը և այնքան դժվար՝ սիրելը:
- Մարդ կամ տանն է սովորում իրեն կարգին պահել, կամ էլ հետո աշխարհը մտրակով է սովորեցնում, և դու ընթացքում վնասվում ես:
- Մարդիկ կարծում են, որ իրենց երեխաներն ավելի մաքուր են, քան ուրիշներինը, և իրենց հիվանդություններն ամենևին էլ վարակիչ չեն:
- Այն ժամանակ, երբ դու սթափ ես, ոչ մեկի հետ չես ուզում գործ ունենալ, իսկ երբ հարբած ես՝ ոչ ոք չի ուզում քեզ հետ գործ ունենալ …
- Կանայք ամուսնանում են իրենց ամուսինների տաղանդի հետ և, բնականաբար, հետագայում այլևս չեն զարմանում նրանց տաղանդով, չնայած երբեմն ձևացնում են, թե զարմացած են:
Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը