Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը գիշերային ժամերին չի գործում
Մցխեթ-Ստեպանծմինդա-Լարս ավտոմայրուղում երթևեկությունը, որը կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ, արգելվում է գիշերային ժամերին ձնահոսքի պատճառով: Այս մասին «Նովոստի-Գրուզիային» հայտնել են Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից:
Մասնավորապես, Թբիլիսիի ժամանակով՝ երեկոյան ժ. 20.30-ից մինչև առավոտյան ժ. 06.00-ը Մցխեթ-Ստեխանծմինդա-Լարս ավտոմայրուղու 134-135 կիլոմետրում (Դարյալի կիրճ) երթևեկությունը բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար արգելվում է:
«Ավելի վաղ տրանսպորտի երթևեկությունը ճանապարհի տվյալ հատվածում գործում էր երեկոյան 19.00-ից մինչև առավոտյան 07.00-ը, սակայն երեկվանից մենք փոխել ենք այդ ռեժիմը»,-հայտնել են գերատեսչությունում:
Թե որքան ժամանակ ավտոմեքենաները չեն կարողանա երթևեկել Դարյալի կիրճով, հայտնի չէ:
Ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունը շուրջօրյա է: