ԵՄ պաշտոնյաները ծրագրում են արգելել պատմական հուշարձանների ֆոնին արվող սելֆիները
Հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ են ամեն օր սելֆի անում աշխարհի տարբեր քաղաքների տեսարժան վայրերի ֆոնին: Սակայն ԵՄ պաշտոնյաները մտադիր են մարդկանց զրկել իրենց լուսանկարելու հնարավորությունից, օրինակ՝ Փարիզի Էյֆելյան աշտարակի կամ Հռոմի Տրևի շատրվանների ֆոնին:
Համապատասխան օրենսդրական ակտի, որը կարող է ընդունվել ԵՄ-ում մոտ ապագայում, նման նկարների համար հիմա հարկավոր կլինի ստանալ հատուկ թույլտվություն, հայտնում է The Daily Mail-ը:
Օրենքը ուղղված է նախ և առաջ կոմերցիոն լուսանկարների դեմ, սակայն կա մտավախություն, որ սահմանափակումների տակ կընկնեն նաև սովորական զբոսաշրջիկները:
Հուշարձանի ֆոնին սելֆիի համար կարող են սպառնալ խոշոր տուգանքներ կամ անգամ քրեական պատասխանատվություն սահմանվել, եթե առանց թույլտվության լուսանկարները հրապարակվեն սոցցանցերում:
Պաշտոնյաների կարծիքով՝ այդ դեպքում խախտվում է հեղինակային իրավունքների մասին օրենքը: