Բաժիններ՝

Պուտինն ու Բեռլուսկոնին հանգստյան օրերը միասին են անցկացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հանգստյան օրերը միասին Ալթայում են անցկացրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, Բեռլուսկոնին Ռուսաստան է ժամանել որպես մասնավոր անձ ու Պուտինի հետ Ալթայ է գնացել:

Պեսկովն ասել է, որ Ալթայում Պուտինն ու Բեռլուսկոնին կանգ են առել «Գազպրոմնևտի» օբյեկտներից մեկում: Նա այլ մանրամասներ չի հայտնել հանդիպումից:
Պուտինն ու Բեռլուսկոնին վաղեմի ընկերներ են: Իտալիա այցի ընթացքում Պուտինը աշխատում է տեսնել Բեռլուսկոնիին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս