Օպերայի տղերքը իմ պայքարի ընկերներն են, չեմ սրբացնում, ոչ էլ քարկոծում եմ. Դավիթ Սանասարյան
Ժառանգություն կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հերթով մտա հանրապետականների ու իշխանական ֆեյքերի էջերը, բոլորը սրբացնում են Ազատության հրապարակում հավաքվածներին… Հասկանում եք չէ՞ սա ինչ է նշանակում։ Պարզ բան. իրանց համար փրկություն են գտել.. Բայց այնուամենայնիվ, տղերքին ժողովուրդն է ծափ տվել ու հանրապետականների կարիքը իրանք չունեն…իշխանական ծափերը կեղծ են, հետին մտքով…
Օպերայի տղերքը իմ պայքարի ընկերներն են, չեմ սրբացնում, ոչ էլ քարկոծում եմ, պաշտպանում եմ ու թույլ չեմ տալիս ոչ ոքի տղերքին վիրավորել իրանց պատկերացումների համար, որքանով էլ որ համաձայն չեմ իրենց ստրատեգիայի հետ, իրանք ունեն էդպես մտածելու իրավունք…
Հուսանք, որ գիշերը կամ վաղը նորից միասին կլինի ժողովուրդը, իսկ դրա համար նվազագույնն է պետք. չվիրավորել իրար….
Հ.Գ. մեկ էլ մի բան, ինձ շատերը մեղադրեցին, որ հեռու եմ Երևանից, դրա համար հանգիստ կոչ եմ անում մնալ Բաղրամյանում… Ավելի լավ էր էդտեղ ծեծվեի, քան թե սենց պատժվեի ու հեռու լինեի պայքարող ընկերներիցս, իսկ եթե իմ փոխարեն չէ, բայց գոնե բացակայությունս մի փոքր լրացնում են հայրս ու եղբայրներս ու դրա համար հպարտ եմ…
Վաղը կլինեմ Երևանում ձեր ցավը տանեմ»: